Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը դիմագրավում են գոյաբանական ծանրագույն փորձություններ: Անհուն զրկանքների ու զոհողությունների գնով ազատագրված Արցախը բռնազավթված է ու հայաթափված, մեր սրբավայրերն ու շիրիմները՝ լքված ու ավերակված: Վտանգված են Հայաստանի սահմանները, և սպառնալիքների տակ՝ հայրենաբնակ մեր ժողովրդի կյանքը, կորսված է մեր անդորրը, և խոցոտված՝ մեր ազգային արժանապատվությունը: Մեր մաղթանքն է, որ շուտափույթ հանգուցալուծում գտնեն առկա հիմնախնդիրները, և մեր ժողովուրդը պատվով հաղթահարի մեզ պատուհասած արհավիրքները։ [Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը]
…Եթե որևէ տեսակի բախում, հրահրում, որևէ բան տեղի ունեցավ, հիմա պաշտոնապես ասում եմ՝ իրենց պատասխանատվությունն է և իրենք են մեղավորը։ Իրավապահ մարմիններին ասում եմ՝ ձեզ օրենքի սահմաններում կպահեք, որևէ բռնություն չեք կիրառելու, անօրինական որևէ գործողություն չեք անելու ձեր իսկ սեփական ժողովրդի նկատմամբ։ Եթե որևէ ձևով՝ որևէ քայլ, որևէ բռնություն, որևէ ապօրինի հրաման եղավ, անհանդուրժելի է լինելու, ես առաջինն եմ կանգնած լինելու այդ շարքում։ [Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան] |tert.am|
Եթե մարդիկ դուրս են գալիս փողոց, չի կարող շարժումը չունենալ քաղաքական պահանջներ: Ինչ-որ պահից պետք է ձեւակերպվի քաղաքական օրակարգը, գործողությունների ծրագիրը: Բայց մենք այդ ձեւավորողների, ձեւակերպողների մեջ չենք, եւ չենք էլ կարող հավակնել ուրիշի փոխարեն որոշումներ ընդունել: Չի կարող լինել այնպես, որ մեծ զանգվածներ հավաքվեն եւ չլինի գործողությունների ծրագիր, չլինի քաղաքական օրակարգ։ Դժգոհությունը շատ մեծ է, ժողովրդի զանգվածային ընդվզման նախադրյալները շատը մեծ են, ամեն ինչ կախված է այսօրվա կազմակերպիչներից, նրանց քաղաքական ուղերձներից, քայլերից: Եթե ճիշտ ուղերձներ ներկայացնեն, կհաջողեն: [ՀԱԿ փոխնախգահ Լեւոն Զուրաբյան] |news.am|
Հորդորում ենք խստորեն պահպանել հասարակական կարգը․ ՆԳՆ Այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: ՀՀ-ն իրավական երկիր է, և հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի:
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և օրենսդիր ու գործադիր մարմնի անդամների ուղեկցությամբ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել ֆաշիզմի դեմ մղված պայքարում, ինչպես նաև ՀՀ պետականության, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված մեր նահատակների հիշատակին: [ՀՀ վարչապետի աշխատակազմ]
ԱԱԾ-ն հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։ Ընդգծելով սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու Ազգային անվտանգության ծառայության առաքելությունը՝ արձանագրում ենք՝ սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ։ [ՀՀ ԱԱԾ]
Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ի ասուլիսի ժամանակ ենթադրություն էր հայտնել, թե պետական դավաճանության հոդվածով մեղադրվողների մեծ մասն արդեն ունի դատապարտյալի կարգավիճակ։ ՍիվիլՆեթը պարզել է, որ վարչապետի այս ենթադրությունը չի համապատասխանում իրականությանը․ Վերջին չորս տարիներին պետական դավաճանության հոդվածով նախաձեռնվել է շուրջ երեք տասնյակ քրեական վարույթ, շուրջ 20 վարույթ՝ ավելի քան 25 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։ Մինչդեռ, մինչ օրս դատարաններում ավարտվել է միայն երեք գործ, որոնցով երեք անձ մեղավոր է ճանաչվել։ |civilnet.am|
Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Հաղթանակի օրվա առթիվ. Մեր եռատոնը վերստին եռագույնով կտոնենք, ազգովին կվերադարձնենք մեր հաղթանակները, կվերականգնենք հայոց բանակի փառավոր անցյալն ու ազգադավների կողմից մսխված համազգային պայքարի մեր ձեռքբերումները, եթե այսօր մեզնից յուրաքանչյուրն առաջին հերթին հաղթի իր ներսի անտարբերությանը, կործանարար հուսահատությանն ու համազգային ներուժի նկատմամբ թերահավատությանը: Մեր հայրերն ու պապերը գրեթե ութ տասնամյակ առաջ հաղթանակ տարան համամարդկային չարիքի՝ ֆաշիզմի, բռնատիրության, այլատյացության դեմ պայքարում, իմ սերունդը ավելի քան երեք տասնամյակ առաջ Արցախում հաղթանակ կռեց Ադրբեջանի հայատյացության, բարբարոսության, զավթողականության դեմ պայքարում: Մենք պաշտպանում էինք մեր Հող հայրենին, մեր օջախները, մեր արժանապատվությունը, ազատ ու անկախ ապրելու աստվածապարգև մեր իրավունքը, և մենք հաղթեցինք:
Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը, որ պետք է ավելի ու ավելի ամրապնդի իր տեղն ու դերը միջազգային հարաբերություններում՝ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, որը լեգիտիմության հենքի վրա իր ներդրումն է բերում միջազգային կայունությանն ու խաղաղությանը: Նաև այս պատճառով է կառավարությունը որդեգրել խաղաղության օրակարգը` այն հենելով Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա: Այսօր մենք ոգեկոչում ենք ոչ միայն ֆաշիզմի դեմ մղված պայքարում, այլև Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված մեր նահատակներին:[Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Մայիսի 9-ի առիթով]
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հետ։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկվել են տարածաշրջանային հարցեր։Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները։ [ՀՀ ԱԳՆ]
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով
Այսօր 13:37Ձեզ օրենքի սահմաններում կպահեք․ Բագրատ սրբազանի պատասխանը իրավապահ համակարգին |tert.am|
Այսօր 13:29Ամեն ինչ կախված է շարժման կազմակերպիչներից, եթե ճիշտ ուղերձներ դնեն՝ կհաջողեն. Զուրաբյան |news.am|
Այսօր 13:22ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Իսպանիայի ազգային գրադարանում պահվող հայերեն ձեռագրերին
Այսօր 13:03Մայիսի 9-ի խորհուրդը ռազմական հաղթանակով չի սահմանափակվում․ Վահագն Խաչատուրյան
Այսօր 12:29ՔԿ-ն նախազգուշացնում է՝ անկարգությունների դեպքում, իր իրավասությունների շրջանակներում հասու գործիքակազմի կիրառմամբ, ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր իրավաչափ միջոցներ
Այսօր 12:23Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններն ու ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցները «Հաղթանակ» զբոսայգում հարգանքի տուրք են մատուցել
Այսօր 12:17Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին, թող նրանց սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը․ Ավինյան
Այսօր 12:11Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահները դուրս կգան այդ վայրերից
Այսօր 11:43Բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ. 9 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. ՔԿ
Այսօր 11:33Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով
Այսօր 13:37Ձեզ օրենքի սահմաններում կպահեք․ Բագրատ սրբազանի պատասխանը իրավապահ համակարգին |tert.am|
Այսօր 13:29Ամեն ինչ կախված է շարժման կազմակերպիչներից, եթե ճիշտ ուղերձներ դնեն՝ կհաջողեն. Զուրաբյան |news.am|
Այսօր 13:22ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Իսպանիայի ազգային գրադարանում պահվող հայերեն ձեռագրերին
Այսօր 13:03Մայիսի 9-ի խորհուրդը ռազմական հաղթանակով չի սահմանափակվում․ Վահագն Խաչատուրյան
Այսօր 12:29ՔԿ-ն նախազգուշացնում է՝ անկարգությունների դեպքում, իր իրավասությունների շրջանակներում հասու գործիքակազմի կիրառմամբ, ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր իրավաչափ միջոցներ
Այսօր 12:23Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններն ու ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցները «Հաղթանակ» զբոսայգում հարգանքի տուրք են մատուցել
Այսօր 12:17Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին, թող նրանց սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը․ Ավինյան
Այսօր 12:11Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահները դուրս կգան այդ վայրերից
Այսօր 11:43Բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ հանցավոր արարքների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ. 9 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. ՔԿ
Այսօր 11:33